L2__1xEV4gUFootsport.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության <Միկա>- <Արարատ> խաղում սպասվում էր հետաքրքիր մրցավեճ, քանի որ միկացիներն ընդամենը 3 միավոր էին զիջում արարատցիներին, որոնք  գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Սակայն սպասված հետաքրիր հանդիպումը չստացվեց: Ճիշտ է, մրցակիցներին չի կարելի մեղադրել պայքարից խուսափելու կամ առանց նվիրումի գործելու մեջ, սակայն ֆուտբոլիստների գործողություններից, բացառառությամբ մեկ երկու դրվագի, միայն  չափազանց լավատեսորեն տրամադրված լինելու դեպքում կարելի էր դիտարժանություն նշմարել: Դրան կարելի է որպես պատճառ նշել այն, որ թիմերը հանդես  էին  գալիս թաց խոտածածկի վրա, նաև այն, որ թիմերը տևական ժամանակ հանդիպումներ չէին անցկացրել  և ընկել էին խաղային ռիթմից: Սակայն որքան էլ պատճառները հիմնավոր լինեն, ֆուտբոլային գրավիչ կատարումներ, թեկուզ էպիզոդիկ դրվագներով, պետք է ցուցադրեին: Սակայն  ամբողջ առաջին կեսում և ոչ մի իրական գոլային պահ չստեղծվեց: Եվ  միայն մեկում սակավաթիվ հանդիսականների շրջանում աշխույժ քննարկման առարկա դարձավ: Խաղակեսի վերջնամասում արարատցիները տուգանայինի իրավունք ստացան. արարատցի Դավիթ Գրիգորյանը փորձեց արագ այն իրացնել, սակայն Արթուր Ադամյանը փակեց գնդակի ճանապարհը և վիճելի պահը մրցավարը լուծեց յուրովի. դեղին քարտի արժանացնելով երկու ֆուտբոլիստներին էլ: Ինչը հարուցեց <Արարատի> գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի զարմանքը, ով ցանկացավ  մրցավարից ճշտել, թե որն էր  իր թիմի ֆուտբոլիստի  դեղին ստանալու պատճառը: Արդյունքում մրցավար Տիգրան Հովսեփյանը  գլխավոր մարզչին հեռացրեց ` առանց կարմիր քարտ ցույց տալու: Եվ  երկրպագուների քննարկումն էլ միայն այն հարցի շուրջն էր, թե արդյոք հեռացման դեպքում քարտ ցույց տալը պարտադիր չէ: Ընդմիջումից հետո խաղի պատկերը որոշ իմաստով փոխվեց և ֆուտբոլիստները սկսեցին որոշ չափով աշխույժ խաղ ցուցադրել ու ստեղծվեցին մի քանի վտանգավոր պահեր: Հանդիպման ընթացքը ցույց էր տալիս, որ խաղի ելքը կարող է որոշել մեկ արդյունավետ հարվածը: Սակայն որքան մոտենում էր հանդիպման ավարտը, այդ հույսերն ավելի էին նվազում: Հանդիսականներից մեկի նյարդերը տեղի տվեց, և նա բարձրաձայնեց. <Արա, դե էս մեր հայերը գոլ խփող չեն>: Քիչ անց գոլ գրանցվեց, սակայն երկրպագուի արտահայտությունը դրանից չտուժեց, քանի որ արդյունավետ հարվածի հեղինակը սերբ ֆուտբոլիստ  Ալեքսանդր Ռակիչն էր, իսկ համահեղինակը նրա հայրենակից Դարկո Բոնդիչը: Վերջինս դաշտի կենտրոնական մասում պայքարի մեջ մտավ Գոռ Պողոսյանի հետ, խլեց գնդակը և նպատակային փոխանցում կատարեց Ռակիչին, որը տուգանային հրապարակի մատույցներից շեշտակի ու դիպուկ հարվածով գրավեց Արմեն Խաչատրյանի պաշտպանած դարպասը: Այս ամենը կատարվեց շատ արագ ու ներդաշնակ, և սերբ ֆուտբոլիստների համագործակցությունը, անկասկած, հանդիպման ամենագրավիչ դրվագն էր: Մնացած ժամանակահատվածում դաշտի տերերը փորձեցին փրկել հանդիպումը, բայց արարատցիները հմտորեն պաշտպանվում էին, իսկ հակագրոհներից մեկի ժամանակ մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, սակայն միկացիներին օգնության հասավ դարպասաձողը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել