Մենք չենք գնահատում մարդուն: Ավելի ճիշտ, մենք ուշադրություն չենք դարձնում մարդուն: Մի տեսակ նմանվել ենք գիշատիչների, և ամեն մեկս մեզ ու մեր տեսակը պահելու համար, հոշոտում ենք մեր մյուս տեսակին՝ ավելի թույլին: Իշխանությունը, ընդհանրապես հոշոտում է այնպես, որ հոտը հեռանում է: Մեր հովիվները մեզ թողել են գայլերի երախում… Որ մեկը հասցնում, փախնում ու գնում է, մի ուրիշ, երևի ավելի բարի հովվի հոտ մտնելու համար:
Մարդուն անտեսում են գրեթե բոլոր՝ քիչ թե շատ լծակ ունեցողները:
Քաղաքացին անտեսվում է ԺԵԿ-ում, հետո թաղապետարանի քարտուղարուհին կարող է շշպռել գիտությունների թեկնծուին, այսինքն մարդուն, ու կապ չունի, թեկնածու լինելը, սա օրինակ էր: Հետո այդ մարդուն անտեսում են հիվանդանոցում, անձնագրային բաժնում, կադաստրում, վերջապես … ամեն տեղ էլ մարդուն անտեսում են…
Մեր Հովիվներն էլ, հովանավորում են այդ ամենը:
Մենք քիչ ենք, եկեք մարդս մարդուս հարգի, եկեք մեկս մեկին նայենք որպես մարդ: Թող հովիվները մեզ չտան գայլերի երախը…
Իսկ երկրի հզորությունը սկսում է մարդուց, անհատականությունից, մենք պետք է մարդուն գնահատենք:
Եվ վերջում: ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ, Ասֆալտներն ու ատկատները չեն, փուչիկները չեն, Նունեի համերգը չի, մարդասպան փողատերը չի, գեղեցիկ խոսքերը չեն, կառավարության ծրագիրը չի, դիմությունը ու ընդդիմությունը չի, ատելությունը չի, ԵՄ-ն ու ՄՄ-ն չեն, գեղեցիկ բառապաշարը չի… Ապահով Հայաստանը, Հայաստանի մարդն ա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել