Երգիչ Նարեկ Բավեյանի վերջին տեսահոլովակի պրեմիերան եղել է մոտ 6 ամիս առաջ: Երգիչն այս ընթացքում զբաղված է ամենատարբեր գործերով, հասցրել է մասնակցել մի քանի համերգների, ունի նոր երգեր, բայց չի շտապում դրանք ներկայացնել հանրությանը.

 «Նախ հիմա շատ զբաղված եմ: Աշխատում եմ մի նոր պրոեկտի վրա, որի մասին առայժմ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ նման պայմանավորվածություն ունեմ կազմակերպիչների հետ: Կարող եմ ասել, որ շատ լուրջ ու աշխատատար նախագիծ է»:

Ինչ վերաբերում է ստեղծագործական աշխատանքներին, Նարեկը չի կարծում, որ 6 ամիս պրեմիերաներ և նոր տեսահոլովակներ չունենալը կարելի է «դադար» համարել. «Սովորել ենք, որ ամիսը մեկ արտիստը պետք է նոր տեսահոլովակ թողարկի: Անընդհատ նոր երգեր ունեմ, համերգների մասնակցում եմ»:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել