1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հանդիպել է 16-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի հետ, որը վիրավորվել էր պակիստանցի թալիբների կողմից կանանց կրթության աջակցության վերաբերյալ հայտարարությունների համար: Հանդիպումը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում:
Միջոցառումը նվիրված է եղել Մեծ Բրիտանիայի նախկին գաղութ երկրներում կրթության և երիտասարդության խնդիրներին: Հանդիպման ժամանակ Յուսուֆզային Եղիսաբեթ 2-րդին է նվիրել իր «Ես Մալալան եմ» (I Am Malala) գիրքը:
Խոսելով միապետի հետ՝ Յուսուֆզային նշել է, որ իր համար այդ հանդիպումը ոչ միայն հրավեր է, այլև մեծ պատիվ: Իրենք միասին պետք է աշխատեն խնդիրների վերացման համար:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_223616.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել