A1plus.am-ը գրում է.

Ոստիկաններն այսօր բերման են ենթարկել Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդներից՝ Վահագն Մինասյանին։ «Ա1+»-ին հայտնեց նստացույց անող երեք տղաներից Սուրեն Սահակյանը։
«Անձրեւի ժամանակ, Վահագնը իր մեքենան, որը կայանված է քաղաքապետարանի դիմացի մայթին, մոտեցրեց քաղաքապետարանի շենքին։ Ժամը 15-ին մոտ էր։ Ոստիկանները մոտեցան նրան և ասացին, որ այստեղ կարելի է կայանել միայն ծառայողական մեքենաները։ Դա, ի դեպ, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ապօրինի որոշումն է, որը նա կայացրել է սեպտեմբերի 21-ին, որ քաղաքապետարանի մոտ կարող են կանգնել միայն ծառայողական մեքենաները։ Վահագնը ընդդիմացավ և ոստիկանները նրան տարան Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, իսկ մեքենան տարան տուգանային հրապարակ։ Այստեղ էին նաև Պահակապարեկային ծառայության պետ Խաչիկ Ավետիսյանը և նրա տեղակալը»,-ասաց Սուրեն Սահակյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել