«Ողջույն»
Իհարկե դու ցանկանում ես մտածել, որ նա այդպիսով ցանկանում է քեզ հետ շփում սկսել, բայց չգիտի, թե ինչպես: Իրականում դու ճիշտ ես: Բայց մի մանրուք կա. նա առանձնապես ջանք չի թափել: Այո, նա մտածում էր քո մասին, բայց ոչ այնքան ջանասիրաբար, որքան դու էիր ցանկանում: Կարող ես պատասխանել, եթե հավանում ես նրան:
«Այսօր երեկոյան զբաղված ե՞ս»
Եթե նա գրում է քեզ օրվա վերջին, հատկապես ուրբաթ կամ շաբաթ օրը, նշանակում է, որ նրա պլանները փոխվել են, և նա հերթով գրում է բոլոր ընկերուհիներին այն հույսով, որ կգտնի մեկին: Ինքդ որոշիր` զբաղված ես, թե ոչ:
«Այսօր ամեն ինչ հետաձգվում է»
Եթե այս հաղորդագրությունը չի ուղեկցվում խելամիտ և ոչ այնքան ընդհանուր բացատրությամբ, ապա նա ամենայն հավանականությամբ չի ցանկանում հանդիպել կամ ավելի հետաքրքիր պլաններ ունի:
«Այո:», «Եղավ:» և այլ պարզ պատասխաններ
Այստեղ բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Օրինակ նման կերպ տղան ցանկանում է ցույց տալ իր վիրավորանքը կամ զայրույթը: Կամ էլ նա պարզապես չի ցանկանում շփվել քեզ, բայց բավականին «դաստիարակված է», որպեսզի պարզապես արհամարհի քեզ: Բացի այդ նա կարող է շատ զբաղված լինել:
«Ուղարկիր ինձ նկարդ»
Եթե նա ընկերդ է, նշանակում է, որ կարոտել է քեզ և մի-փոքր տխրում է, քանի որ չեք կարող հանդիպել: Իսկ եթե պարզապես ծանոթ տղա է, նշանակում է, որ ամենայն հավանականությամբ խմած է կամ շատ գրգռված և պարզապես ցանկանում է տեսնել մարմինդ: Պատասխանել, թե ոչ` որոշիր ինքդ:
SMS-իդ պատասխան չի գալիս
Մի հավատա, որ նա չի նկատել հաղորդագրությունդ, քանի որ հիմա մենք քայլում ենք` մխրճված մեր բջջայինների մեջ: Մի հավատա նաև, որ հաղորդագրությունը չի հասել, քանի որ մեր օրերում այդ պատճառաբանությունը հնչում է ավելի հաճախ, քան կապի հետ է խնդիր լինում: Պատրաստ եղիր ամենատհաճին. նա պարզապես չի ցանկանել քեզ պատասխանել:
Եթե նա իր ուղարկած հաղորդագրությունից հետո ևս մեկն է ուղարկում
Դա հիանալի նշան է: Նշանակում է, որ նա իսկապես տարված է խոսակցությամբ և հետաքրքրված է քեզնով: