Replik.am-ը գրում է.

Հայաստանից արտագաղթածներից ոմանք ամեն հնարք օգտագործում են, որպեսզի հաստատվեն տարբեր երկրներում: Օրինակ ` հեռու չգնանք, Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացմանը եւ ռեադմիսիային , այդ համաձայնության գլխավոր բաղադրիչը ռեադմիսիան է, որը ենթադրում է անօրինական ներգաղթյալների վտարումը և հենց այդ անօրինական ներգաղթյալների վտարումից խուսափելու համար որոշ հայեր, փորձելով ապաստան գտնել Ֆրանսիայում, խտրականություն չեն դնում միջոցների միջև: Բանը հասնում է նույնիսկ ադրբեջանական անձնագրեր գնելուն: Ի՟նչ է սա, եթե ոչ “ ստոր’’ դավաճանություն: Չէ որ դավաճանությունը միայն այն չէ, երբ դու պետական գաղտնիք ես տրամադրում թշնամուն: Ի՞նչ է նշանակում ադրբեջանական անձնագրով ապրելը. այսինքն վերոհիշյալ անձնագրի ձեռք բերող հայը իր ամբողջ կյանքում պետք է ներկայանա, որպես ադրբեջանցի և նրա յուրաքանչյուր գրանցած հաջողություն պետք է վերագրվի ադրբեջանական ազգին: Եվ սա մենք համարու՞մ ենք նորմալ: Վիզային ռեժիմի դյուրացումից հետո Հայաստանի քաղաքացիների հոսքը դեպի Ֆրանսիա կմեծանա, այսինքն կմեծանա նաև հայերի “ թուրք’’ դառնալու ռիսկերը: Հ.Գ-Նրանց ովքեր պատրաստվում են ադրբեջանական անձնագրեր գնել`-“ Գումարը տալուց առաջ գիտակցե´ք, թե, ինչ ստոր քայլի եք գնում, գիտակցե´ք, որ դրանով դուք խաչ եք դնում ձեր զավակների հետագա ճակատագրի վրա`/ դժվաարացնելով հետագա նրանց մուտքը Հայաստան/, իսկ եթե չեք գիտակցում այդքանը, ապա մի խորհուրդ կտայի ձեզ, որը շատ հարիր կլիներ Ձեր նմանատիպ քայլին`միանգամից թլպատվե´ք, միգուցե այդպես ավելի մեծ հավատ կներշնչեք, որ դուք ադրբեջանցի եք: Մի´ գնացեք նման ստոր քայլի, ինչքան էլ, որ ձեզ դժվար չլինի, հավատացե´ք այսօր Հայաստանում ժողովրդի մեծ մասը աղքատության մեջ ողողված է, բայց նրանց մեծամասնությունը նույնիսկ սոված մեռնելու պարագայում չի գնա այդպիսի քայլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել