Ցուրտ է… Ես զգում եմ իմ վրա ընկնող դեղին տերևների ծանրությունը ու ինձ արևի թույլ ճառագայքներից փակվող աշնան դաժանությունը:
Գետինը խոնավ է ու սառը:
Ինձ նման շատ կոթուկներ կան, կիսածխած ծխախոտներ:
Մի քանի րոպեի զրույցներ կյանքից…
Մենք՝ ծխախոտներս ունենք կյանքի երեք էտապ՝
Սկզբից մի փակ տարածքում ենք…
Հետո վառվում ենք, բաց թողնելով մեր հոգին…
Հետո այրվում ու վերջանում ենք գետնին…
…Այսօր կամ վաղը հավաքարարը կավլի մեզ ու կգցի աղբարկղ…
և վերջ…
բայց ես ունեցել եմ կյանք…
կարճ, բայց ունեցել եմ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/544002139006093
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել