Yana SwansonՔեզ թվում է` միայն աղջիկնե՞րն են սիրում հաճոյախոսություններ: Իհարկե ոչ: Տղամարդիկ նույնպես սիրում են, երբ իրենց հասցեին հաճելի խոսքեր են լսում, հատկապես սիրելի կանանց շուրթերից:

Իսկ կոնկրետ ի՞նչ են ցանկանում տղամարդիկ լսել կնոջից: Հիշիր այս արտահայտությունները, երբ ցանկանում ես հաճելի բան ասել սիրելիիդ:

«Միայն դու կարող ես ինձ ծիծաղեցնել»

Տղամարդը պետք է վստահ լինի, որ քեզ դուր է գալիս իր հումորի զգացումը: Բայց նրա կատակների վրա ծիծաղելը քիչ է. պետք է նրան հաճոյախոսություն անել:

«Քո տված խորհուրդն ինձ շատ պետք եկավ»

Հավատա` ցանկացած տղամարդ ուզում է, որ դու դիմես նրան ոչ միայն երբ պետք է լամպ փոխես կամ ապակե տարրա բացես, այլև երբ խորհրդի կարիք ունես: Այնպես որ ավելորդ չի լինի ասել տղամարդուն, որ նա լավ խորհրդատու է:

«Այնքան մեծ է...»

Ճիշտ է դա, թե ոչ, կարևոր չէ: Այնպես արա, որ սիրելիդ չկասկածի, որ իր հպարտությունն ամենա-ամենամեծն է:

«Դու շատ մեծ ձեռքեր ունես»

Սիրելիդ հետևում է իր մարմնին և ամեն օր հաճախում է մարզասրա՞հ: Այդ դեպքում հիացիր նրա մարզված մարմնով, չէ՞ որ նա քեզ համար է ջանում:

«Դու այնքան լավ ես...»

Ֆուտբոլ խաղում, պիցցա պատրաստում, ափսեներ լվանում... Թող սիրելիդ իմանա, որ անսահման հպարտանում ես նրանով:

«Քո կողքին ես ինձ այնքան պաշտպանված եմ զգում»

Նրան հաճելի կլինի գիտակցել, որ քեզ համար ինքը սուպերհերոս է, և դու մտքիդ ծայրով անգամ չես անցկացնում, որ ինքը չի կարող քեզ պաշտպանել: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել