Ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, այնպես էլ մեր հասարակությունը ենթակա է փոփոխման: Դրա հիմնական պատճառը ժամանակաշրջանի հետ համընթաց քայլելու պահանջն է: Նախնադարյան հասարակությունում մարդու բանականությունը հետզհետե զարգացել է, և նա հասկացել է, որ կարելի է ստեղծել նորանոր հարմարություններ կյանքի պայմանները բարելավելու համար:Եթե ուսումնասիրենք մեր հասարակության պատմությունը, կտեսնենք, թե ինչքան է փոխվել և զարգացել այն: Ժամանակի ընթացքում հասարակությունը դարձել է ավելի զարգացած և քաղաքակիրթ:
Ցավոք սրտի, այսօր մեր հասարակության մեջ կան շատ արատավոր կողմեր, ավելացել է հանցագործությունների թիվն ու կոռուպցիան: Ինձ թվում է այդ ամենի գլխավոր պատճառներից մեկը ժողովրդի սոցիալական ծանր վիճակն է: Իսկ այդ վիճակը շտկելու համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մարդը չգնա նման ծայրահեղ քայլերի:Այն է՝ զարգացնել տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր: Իմ կարծիքով միայն առևտրով երկիրը չի զարգանա, պետք է կառուցել գործարաններ, զարգացնել արտադրությունը, գյուղատնտեսությունը , որպեսզի մարդիկ մնան ապրելու իրենց բնակավայրերում, զարգացնեն իրենց հայրենի քաղաքները, գյուղերը և ոչ թե արտագաղթեն կամ լավագույն դեպքում տեղափոխվեն մայրաքաղաք: Մեծ ուշադրություն պետք է դարձնել նաև կրթությանը: Միայն կիրթ մարդիկ կարող են փոխել կյանքը, զարգացնել գիտությունը, կատարել նորարարություններ և հեշտացնել կյանքը: Պետք է վերացնել կաշառակերությունը, իսկ դրա համար պետք է բարձրացնել մարդու կենսակերպը և մակարդակը: Օրինական դաշտում նույնպես մեծ փոփոխություններ են պետք : Մեր օրենքները շատ լավն են , պետք է հասնել նրան, որ մարդիկ առնան ավելի օրինապահ և վերանան բոլոր անարարությունները:
Մի խոսքով լավ հասարակություն ունենալու համար ինչպես մեր երկրի իշխանությունները, այնպես էլ բոլոր քաղաքացիները դեռ շատ անելիքներ ունեն:

Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/10/blog-post_17.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել