Սոցցանցերի գրառումներն ու մեկնաբանությունները ընթերցելիս, հատկապես վերջին ժամանակահատվածում, հիշում ես նոր կտակարանը. <Սիրելիներ, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է և ամենայն ոգ, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն: Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է>: Այսպես պետք է վարվենք նախ մենք` քրիստոնյաներս, իսկ վարվում ենք արդյոք: Ամեն մարդ թող ինքը գիտակցի գթասրտության, մարդասիրության, խղճի, արդարության, առաքինության, ազնվության կարևորությունը և փորձի ապրել այդ չափանիշներով: Հակառակ դեպքում կդադարենք բանական մարդ լինելուց և կվերածվենք իրար հոշոտող գայլերի ոհմակի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել