Էսօր երկու զինվոր հանդիպեցի հոգեբուժարանի միջանցքում: Հոսպիտալից էին բերել` կոնսուլտացիայի:
Ուղեկցող բուժքույրը խորհուրդ էր տալիս` գլուխը շոյելով:
-Մի լարվիր: Էդ կակազելուց մի վախեցիր,եղավ? Հանգիստ խոսիր: Կկակազես` ոչինչ:Դա ժամանակավոր բան է:Մի ամաչիր:
Զինվորը լսում էր ու գլխով համաձայնության նշան տալիս:
Ես հարցրեցի,թե որտեղից է:
Մի անսահման բարի ու մանկական ժպիտով նայեց աչքերիս ու կակազելով ուզեցավ ասի` Երևանից;Էդպես էլ չստացվեց իր մոտ:
-ԵԵե...եեեր...եեե
-Երևանից է : -Օգնության հասավ բուժքույրը:
Զինվորը լայն ժպիտով դարձավ քույրին ու կարծես շնորհակալություն էր հայտնում իրեն օգնելու համար:
-Վթար է եղել;Վթարից վախեցել են:Ու էս երկուսը չեն կարողանում խոսել: Կակազում են:
Երանի տեսած չլինեի: Ամբողջ օրը մտքիցս դուրս չեկան: Համ էլ շատ լարված օր էր, թե գնայի հոսպիտալ տեսության,իմանայի ինչի կարիք ունեն:
Հիմա էլի հիշեցի էս տղայի մանկական ջինջ ու բարի աչքերը:
Ժպիտը:
Աղոթենք մեր երեխեքի համար,որ ծառայում են:
Թող անշառ ու անփորձանք վերադառնան իրենց տները:
Աստված պահապան բոլորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել