Հայրենազրկումի ամէնէն ահեղ հետեւանքը եղաւ՝ մեր ժողովուրդը մատնել ՄՇԱԿՈՒԹԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ, քանզի հայրենի հողին վրայ եւ համախումբ հայկական կեանքին մէջ է որ կրնայ ծաղկիլ ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԸ....Իսկ ՄՇԱԿՈՒԹԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ շարունակուող Ցեղասպանութիւն է անկասկած....քանզի եթէ ժողովուրդ մը զրկուի իր տոհմիկ մշակոյթէն, այսինքն իր ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ ցոլացնող ՈԳԵԿԱՆՈՒԹԵՆԷՆ, յայնժամ ան կը դադրի ՀԱՅ ըլլալէ ԷՈՒԹԵԱՄԲ, ՀՈԳԻՈՎ, կը դառնայ սոսկ «ծագումով հայ»....Սա ամէնէն հայակործան արդիւնքն է Ցեղասպանութեան, որուն մասին քիչ կանդրադառնանք, մեր ուշադրութեան կիզակէտը դարձնելով Ցեղասպանութեան Ճանաչման գործընթացը, ինչ որ քաղաքական ԿԱՐԾՐԱՏԻՊ է դարձած, մեր հաւաքական ոյժերը յումպէտս սպառելով....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/528873583870425?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել