1in.am-ը գրում է.

Աշխարհում մանկական խաղալիքների խոշորագույն արտադրող Mattel ընկերությանը մեղադրել են Չինաստանի աշխատանքային օրենսդրությունը խախտելու մեջ, գրում է The Wall Street Journal-ը: 

Mattel ընկերության մամլո քարտուղարը հայտնել է, որ հետաքննության ավարտից հետո ընկերությունը, որի առավել հայտնի արտադրանքը Բարբի տիկնիկներն են, անհրաժեշտ քայլեր կձեռնարկի: 

Իրավապաշտպան խմբի ներկայացուցիչների խոսքով՝ չինական 6 ֆաբրիկաներում, որտեղ աշխատում է 20 հազար մարդ, աշխատանքային ժամը կազմում է ոչ թե 9, այլ 13 ժամ: 

Ընկերության մամլո քարտուղարը հավելել է, որ Mattel-ը իրավունք ունի խզել պայմանագրերն այն գործարանների հետ, որոնք խախտում են օրենսդրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել