Դասական անդրավարտիք (սլիպ)
Նման անդրավարտիք նախընտրող տղամարդիկ բավականին լավ գլուխ են հանում սեքսից: Նրանք, որպես կանոն, լավ դաստիարակված են, մաքրասեր են: Սեքսում ջանասեր են. նրանց համար կարևոր է, որ կինը հաճույք ստանա: Նրանք խոցելի հոգի և լիքը բարդույթներ ունեն, որոնցով, սակայն, հեշտորեն կիսվում են: Անտարբեր չեն համակարգչային խաղերի հանդեպ: Պահպանողանական են, չնայած տեղյակ են ամեն նոր բանից: Հոգու խորքում հավատում են, որ սափրվելու փրփուրը կարելի է ընդմիշտ օգտագործել: Հաճախ տարօրինակ հակումներ են ունենում:
Բոքսերներ (կիպ կարճ շորտեր)
Նման անդրավարտիք կրում են ինքնավստահ կամ ինքնավստահ երևալ ցանկացող մարդիկ: Սիրում են կառավարել իրադարձությունները, գործերը, մարդկանց: Չեք էլ նկատի, ինչպես կսկսեք ենթարկվել նրանց, և դա ձեզ դուր կգա: Սեքսը ևս մեկ միջոց է ինչ-որ բան ապացուցելու համար: Նրանք սիրո ֆիզիկական ակտին մաքսիմալ նշանակություն են տալիս: Հաճախ են մարտահրավեր նետում անհաջողություններին:
Ընտանեկան անդրավարտիք (ազատ երկար շորտեր)
Նման տղամարդիկ գնահատում են հարմարավետությունն ու խնայում են իրենց առողջությունը: Սեքսի համար նախընտրում են գեղեցիկ պայմաններ: Բավականին ռոմանտիկ են, հումորի լավ զգացում և ինտուիցիա ունեն: Գիտեն, թե ինչպես կնոջը հաճույք պատճառեն և գիտեն իդեալական գիշերվա բանաձևը: Նրանք շատ ընկերներ ունեն, արդիկ գնահատում են նրանց կարծիքը, իսկ աշխատանքում անփոխարինելի են:
Ոչ մի անդրավարտիք
Նրա զգեստապահարանում անդրավարտիք չկա՞: Նա եսասեր է և սովոր է, որ կանայք կատարում են իր բոլոր քմահաճույքները: Նա հպարտանում է իր առնանդամով և հարկ չի համարում կնոջը հաճույք պատճառել: Մակերեսային է, սառը: Բավականին ագրեսիվ ձևով կյանքից վերցնում է այն, ինչ ցանկանում է: Փնթի է, բռնակալի պահվածք ունի, գնահատում է միայն սեփական ես-ը: