Առողջություն կարելի է բարելավել շատ յուրօրինակ մեթոդներով:
Ձկները պսորիազի դեմ

Թուրքիայում մաշկային հիվանդությունները բուժվում են ձկների օգնությամբ: Հիվանդը իջեցնում է մարմնի ախտահարված մասը ջրի մեջ և ձկները ուտում են մահացած բջիջները՝ չվնասելով առողջ մաշկը: Իր բուժիչ հատկություններով առավել հայտնի է garra rufa անունով փոքրիկ ձկնիկը: Բուժման մեկ կուրսից հետո հիվանդի վիճակը բավականին բարելավվում է:
Մեղվի թույնը հոդաբորբի դեմ

Մեղվի խայթոցներն իհարկե շատ ցավոտ են, բայց նրանք կարող են բուժել հոդաբորբը: Այլընտրանքային բժշկության մեջ, ինչպես նաև չինական բժշկությունում կենդանի մեղունի փուշն օգտագործում են ոչ միայն հոդաբորբի բուժման համար, այլև լիշայի և էկզեմայի դեպքերում:
2010թ.-ին Սան-Պաուլոյի համալսարանի գիտնականների հետազոտությունները փաստել են, որ մեղվի թույնի մեջ այնպիսի նյութեր կան, որոնք խոչընդոտում են բորբոքային պրոցեսների զարգացմանը:
Օձերի մերսում

Մերսման ամենայուրահատուկ ձևերից մեկը սկսել են օգտագործել Իսրայելում: Այստեղ հաճախորդի մեջքին դնում են տարբեր տեսակի օձերի և նրանք մերսման իջոցով ձերբազատում են հիվանդին ջղաձգումներից և ցավերից: Սրահում մերսման մեկ անգամն արժե 70 դոլար:
Թրթուրները վերքերի բուժման համար

Բուժման այս տեսակի համար հարկավոր է թրթուրներին դնել ուղիղ բաց վերքի վրա, որտեղ նրանք սկսում են ուտել փտող մաշկը, ընդ որում չվնասելով առողջ հատվածները: Հենց դրանում է թրթուրների առավելությունը: Բժիշկները ստիպված են փտող մաշկի հետ հեռացնել նաև առողջը, ինչի արդյունքում կարող են բարդություններ և արյունահոսություն առաջանալ, իսկ թրթուրների դեպքում այդպիսի խնդիրներ չկան:
Դելֆինները դեպրեսիայի և աուտիզմի դեմ

Դելֆինները խաղաղության և բարության խորհրդանիշ են բազմաթիվ մշակույթներում: Թեև մինչ օրս գաղտնիք է մնում այն փաստը, թե ինչպես է նրանց կողքին գտնվելն օգնում որոշ հոգեկան հիվանդությունների ժամանակ:
2005թ.-ին Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ դելֆինների հետ շփումները դեպրեսիայով հիվանդ մարդկանց վիճակը զգալիորեն բարելավում են արդեն երկու շաբաթից: Այդ նույն բուժման մեթոդը շատ արդյունավետ է աուտիզմով հիվանդ երեխաների բուժման համար:
Կենդանի ձկներ ուտելն աստմայի դեմ

Ձկների միջոցով բուժման ևս մեկ տեսակ են կիրառում Հնդկաստանում: Բատհինի Գոուդ եղբայրները տարեկան բազմաթիվ աստմայով հիվանդների են բուժում: Նրանք թույլ են տալիս, որ հիվանդները «ասիական օձագլուխ» անունով ձկանը կուլ տան, սակայն նախքան դա, ձկան բերանի մեջ ինչ-որ յուրահատուկ խոտաբույս են դնում, որի բաղադրությունը խստիվ արգելված է հրապարակել: Ըստ լեգենդի, եթե բաղադրությունը հրապարակվի, ապա դեղը կկորցնի իր ուժը:
Շները շաքարախտի և էպիլեպսիայի դեմ

Շների մոտ որոշ զգայարաններն ավելի լավ են զարգացած քան մարդկանց մոտ: Գիտնականները պնդում են, որ շները կարող են զգալ, թե երբ է նրանց տիրոջ օրգանիզմում արյան մեջ շաքարը կտրուկ նվազում կամ բարձրանում: Շներին կարելի է վարժեցնել ճանաչել էպիլեպսիայի նախանշանները, որից հետո նրանք կշտապեն զգուշացնել իրենց տերեին և կբերեն դեղահաբերը: Դա հատկապես արդյունավետ է երեխաների պարագայում, քանի որ նրանք կարող են այդ պահին քնած լինել:



