Impoqrik.am-ը գրում է.

Սկսենք գոտկատեղից, որի վրա հղիության հետքերն ավելի տեսանելի են, հատկապես,  եթե ավելորդ քաշի խնդիր չեք ունեցել:  Նման փոփոխությունները պայմանավորված են արգանդի լայնացմամբ կամ էլ նախորդ հղիության ժամանակ կոնքի լայնացմամբ:  Դա նաև կարող է նշանակել քաշի ինտենսիվ ավելացում: Տվյալ պատագայում ցանկալի է վերլուծել ձեր սննդացանկը:  Հնարավոր է, որ Դուք օգտագործում եք ավելորդ կալորիաներ կամ անառողջ սնունդ: Հիշեք, , որ Ձեր նպատակն է ոչ թե ավելորդ կիլոգրամների կորուստը, որը կարող է վտանգավոր լինել, այլ առողջ սնունդը:

Հղիության ընթացքում փորը պահանջում է շատ ուշադրություն, քան նախկինում: Այն պարզ  պատճառով, որ Ձեր ներսում բնակվում է փոքրիկ մարդուկ, որը օգնության կարիք ունի: Այն պահին, երբ Դուք նուրբ մերսում եք Ձեր փորը, փոքրիկը ստանում է իրեն հասանելի շոյանքները: Դրանով հանդերձ կարգավորվում է Ձեր մաշկի արյան շրջանառությունը: Ցորենի հիմքով մերսման յուղը բավականին արդյունավետ կլինի լարվածությունը հանելու և մաշկի խնամքի գործում:

Դուք կարող ենք հանդիպել մեկ այլ խնդրի` փորի շրջանում բծերի: Դրանց առաջացման պատճառներ կարող է լինել առաձգական մանրաթելերի քայքայումը:  Այն պայմավորված է կարտիզոն հորմոնի չափից ավելի  արտադրմամբ: Հղիների 70%-ը ունենում է նման  խնդիր: Եվ, ցավոք սրտի, այս խնդրի լուծման էֆեկտիվ միջոց դեռևս չկա:

Կրծքի խնամքը հղիության ընթացքում

Ձեր կուրծքը նույնպես արժանի է ոչ պակաս ուշադրության, քանի որ հենց նա է ենթարկվում բավականին մեծ փոփոխությունների: Դա  հետագայում փոքրիկի սնուցման կարևորագույն օրգան է:  Կրծքի քաշը ավելանում է և մաշկը ձգվում է: Դրա հետ կապված կարող է առաջանալ հյուսվածքների հիվանդագին լարվածություն:  Նման պատագայում Ձեզ օգնության կգան հղիների համար նախատեսված  կիպ ընդգրկող կրծկալները, որոնք իրենց վրա կվերցնեն ծանրությունը:

Ոտքերի խնամքը հղիության ընթացքում

Այժմ խոսենք ոտքերի մասին և հատկապես այն մասին,  թե ինչպիսի փոփոխությունների կարող է ենթարկվել տղամարդկանց հայացքների թիրախը: Ամենատարածված խնդիրներից մեկը երակներն են: Երակային ցանցը  հղիության ընթացքում ավելի շատ արյուն է ուղարկում դեպի սիրտը:  Պատահում է, որ արյունը կուտակվում է երակներում՝ առաջացնելով այտուցներ, երակների լայնացում: Պատճառներից  են   ժառանգական գործոնը,  նույն դիրքում երկար մնալը (երկար կանգնած կամ նստած մնալը):

Չնայած նրան, որ սա լուրջ խնդիր է, մի շտապեք վախենալ:

Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ խուսափել կամ գոնե մեղմացնել ոտքերի այտուցները.

  • Խուսափեք երկար կանգնած մնալուց կամ նստելուց,
  • Երբ Դուք նստած եք, հարկավոր է ոտքերը մի փոքր բարձր պահել՝ ազդրերի մակարդակի վրա ,
  • Երբ պառկած եք, ոտնաթաթերի տակ բարձ դրեք,
  • Հետևեք Ձեր քաշին,
  • Կրեք  հատուկ էլաստիկ զուգագուլպաներ: Հագեք դրանք առավոտյան արթնանալուն պես և հանեք երեկոյան՝ քնելուց առաջ,
  • Ձեր հագուստը և կոշիկները պետք է առավելագույնս հարմարավետ լինեն,
  • Ամեն օր գոնե 20-30 րոպե զբոսնեք մաքուր օդում,
  • Ընդունեք Վիտամին C, որն ապահովում է  երակների  առողջությունը և առանձգականությունը:

Նախազգուշացում: Երակների վիրահատություն հղիության ընթացքում չի թույլատրվում:

Դուք հավանաբար գիտեք, որ հիմա  ավելի հաճախ և արագ կհոգնեք: Ոտքերի կոնտրաստային վաննաները քնելուց առաջ հաճելիորեն կհանեն հոգնածությունը  և կնպաստեն հանգիստ քնին: Դուք կարող եք վաննա ընդունել որոշակի հավելումներով, որոնք ոչ միայն կօգնեն ազատվել հոգնածությունից, այլ նաև կնպաստեն գեղեցկությանը: Բաղադրատոմսը բավականին հեշտ է՝ մի բաժակ սերուցքի հետ խառնեք մի քանի կաթիլ հանգստացնող որևէ եթերայուղ և դրանով լոգանք ընդունեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել