Տուկ տուկ.. թխկ թխկ.. դմթ-դմփ..հա ամեն մեկիդ գանգատւփը տարբեր ձայն ա հանում, բայց մեկա ներսում ոչմեկ չկա,բացող էլ չկա, ուղե՞ղ , էտ ի՞նչ ա.... ուղեղը հույժ կարևոր գործով զբաղված է խժռվելով: Մեծ ճաշկերույթ մեծ գլուխների փոքր գանգատուփների ներսում: Ֆրականերով, երեկոյան զգեստներով, ճոռոմաճոխ պճնանքներով զուգված ոտավոր որդերը ամեն օր հատուկ ժամերին, համենում են երեկույթի, դրանք ձեր նման չեն ուշանալ չունեն: Իրենց պայծառափայլություն Տեր և տիկին որդերը մաքուր ոտիկները խցկում են ուղեղիդ մոխրագույնի մեջ ու սկսվում է համընդհանուր լափոցին: Կերեք, կերեք, բոլորին էլ կհերիքի.. սա կոմպլիմենտ արեցի Ձեզ, զգացի՞ք.. չէ՞, ափսոս... բայց դուք դրանց միայն ուղեղ հրամցնելով չի, որ պատվել եք, տիտղոսներ ու անուններ եք շնորհել... դիմավորեք Տեր և Տիկին կլաուստրաֆոբիա, ագորաֆոբիա, Ապիֆոբիա Ակուստիկոֆոբիա Միզոֆոբիա Դիսմորֆոֆոբիա Վերմինոֆոբիա, Աէրոֆոբիա, Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա - վախ 666 թվից.. և այլոք.. Բայց դու հո գիտես, որ սա կռիվ ա կամ դու կխեղդես դրանց գանգատուփիդջրերում կամ էլ դրանք քեզ կուտեն մինչև վերջ.. դու լավ էլ գիտես, որ պետք ապայքարես: 5 տարեկանում էլ գիտեիր, բայց էտ չէր խանգարում քեզ նախընտրել թացանկողինը քան էս երկու քայլը մինչև գարշոկը ու հետ: Նրանք ամենուր են, մահճակալիդտակ, աստիճաններիդ տակ, դռան հետևում, գարշոկի մեջ ու վրա ու կողքերը ու տակը… …Վայ ամաչեց..իզուրդու հպարտանալու տեղունես… ու գիտես ինչի՞..գիտե՞ս, որովհետև քո առաջինու քո միակ ու քո վեջինհաղթանակը եղել է հենց էտ 5տարեկանում, երբ դուհաղթահարեցիր, վերջը էտերկու մետրը ու շուտ մտար`հետ վերմակի տակը ուերջանիկ էիր, որ քեզ.. ճամփինչկերան ծափահարություններհերոսին…դե դե.. չեմ տեսնումձեր ձեռքերը.. բա իհարկե չեմտեսնում դրանք քրտնածափերով գրկել են հենց քեզ…զսպելու դողը… իսկ դուք գիտեք, դողը ինչից ա.. գլխիչնկա՞ք.. հա բայց օրենքով դուք պետքա խելոք լինեիք..հա ճիշտա ՕՐԵՆՔՈՎ.. դե միխոսքով , վերևում փարթի անող պատվարժան որդերի հասարակությունը ցկցկում ա ուդրանից գլուխը ցնցվում ա, ու մարմինը ցկցկում ա ..էէէէ՝ ցնցվում ա .. այո ամեն ինչավելի պարզ է քան դու կարող ես մտածել.. կարող ես մտածել :Նյութի աղբյուր՝ http://tshagharyan.blogspot.com/2013/10/666.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



