Երեկվանից հետևում եմ հակագենդերների ակցիայի վերաբերյալ արձագանքներին: Գենդերապաշտպաններն ու հակագենդերները իրար այնպես են թշնամացած քննադատում, որ եթե վիրտուալ դաշտում չլինեին, հաստատ իրար փոր կթափեին: Սա էլ մի ուրիշ ծայրահեղություն է: Ինչու՞ չի կարելի հանգիստ խոսել, առանց վիրավորանքների ու հայհոյանքների: Ակցիայի մասնակիցներին քննադատողներ շատ եղան: Այնտեղ իրոք, ունիկալ տիպեր կային, անունները չնշեմ: Բայց ամենաքիչը երկու կարգին մարդ կար: Մեկը Տեր Կյուրեղն էր, ով եկավ Ազատության հրապարակ 2008-ին աղոթելու ցուցարարների հետ: Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք: Ես դա չեմ կարող մոռանալ, արժանապատիվ վարվեց տեր Հայրը: Մյուսը իմ շատ սիրելի բանաստեղծ Սուրեն Պողոսյանն է, ով իր ձեռքերով ու միջոցներով տարիներ շարունակ մատուռ էր կառուցում Նոյեմբերյանում:Սուրենը նաև աղջկաս կնքահայրն է, բայց սա չէ պատճառը, որ այսպես ասած, պաշտպանում եմ նրան: Նրան ճանաչողները գիտեն թե ինչ լուսավոր կերպար է: Ինչ վերաբերում է այս երկուսի` հակագենդերային ցույցին մասնակցելուն, առաջինը հոգևորական է, երկրորդը` պոետի բոհեմական կյանքը տարիներ առաջ լքած ու իրեն Աստծուն նվիրած մեկը: Տեր Կյուրեղին շատ չեմ ճանաչում, դատում եմ նրա` վերը հիշատակված վարքագծով, բայց Սուրենին լավ գիտեմ: Նա հակամարդկային ոչինչ չունի իր մեջ, ոչ էլ երբևէ դեմ է եղել մարդու իրավունքներին կամ խոսքի ու մտքի ազատությանը, բայց նա հոգեւոր տարածքներում է: Ու խոսքս հակառակին էլ է վերաբերում: Գեյերի մասին սկսել ենք այնքան խոսել, որ մոռացել ենք, թե որտեղ ենք ապրում ու ինչ պրոբլեմներ կան մեր շուրջը: Գեյերի գիտեմ, որ կարգին մարդիկ են: Չծավալվեմ, թե ինչ պատճառներ կարող են լինել մարդու` իրեն գեյ զգալու համար: Սա արդեն ուրիշ թեմա է: Ասածս ի՞նչ է Հայհոյելիս ու նշավակելիս մի քիչ զգույշ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել