«Ազգ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 12-ին նաեւ մեր թերթում ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր բացնամակի վերջում գրող, հրապարակախոս Զորի Բալայանն ակնկալել էր, որ, ինչպես իր հրապարակային յուրաքանչյուր ելույթ, այս անգամ էլ ադրբեջանական կողմը վայնասուն կբարձրացնի իրդեմ: Երեւի նա բնավ չէր ակնկալի, որ այդՙ եթե չասենք վայնասունը, ապաՙ աղմուկը, կբարձրանա հենց իր եւ մեր երկրում, որտեղ անցնող օրերին եւայսօր իսկ շարունակվում են տարօրինակ,տարաբնույթ եւ տարատեսակ մեկնաբանությունները նրա ստորագրած նամակի վերաբերյալՙ «ՆամակՌուսաց թագավորին» մոտեցմամբ:

Վստահորեն կարելի է ասել, որ հնչող կարծիքների մեծամասնության հիմքում ոչ թե այդ նամակն է, այլՙ արտահայտվողների կարծր եւ կարծրացած մտքերը, որոնք այդ նամակով դրսեւորվելու նոր առիթ ենգտել, ընդդեմ իշխանությունների, հայ-ռուսական հարաբերությունների, մեծապետական Ռուսաստանի կայսերապաշտությանը եւ, անշուշտ, Մաքսային միությանը... Եվ սաՙ ոչ միայն քննադատողներին էվերաբերում, այլեւ Զ. Բալայանի նամակը գովաբանողներից ոմանց, որոնք ոգեւորության առիթ են գտելիրենց նոստալգիական տրամադրությունները եւս մեկ անգամ դրսեւորելու:

Ծանոթանալով այդ շարադրանքներին, կայքէջից կայքէջ թռչող այդ պնդումներին, ցանկություն, ավելիշուտՙ կարիք է առաջանում առնվազն ինքդ քեզ ստուգելու համար կրկին վերընթերցելու այդ իսկապեսերկար նամակը, որից հետո չես կարողանում ինքդ քեզ զսպել եւ հարց չտալՙ այդ որտե՞ղ է Զ. Բալայանընախագահ Պուտինին առաջարկել Արցախը մտցնել Ռուսաստանի կազմ: Չկա նման խոսք, բառ կամմիտք այդ նամակում: Մեջբերեք եւ ընդգծեքՙ եթե կա: Այլապես ձեր մեկնաբանություններն ուենթադրություններն անհիմն են, ուստիեւՙ անտեղի եւ ավելորդ: Ավելինՙ զրպարտություն են: Գոնեօգտվեք հասարակ մի տրամաբանությունից. եթե Զ. Բալայանը երկար ու մանրամասն գրում էԳյուլիստանի պայմանագրի տրամադրությունների մասին ու եզրակացնում, որ Արցախը պետք է միանաՌուսաստանին, ապա ինքնաբերաբար եւ միաժամանակ նա առաջարկում-պահանջում է Ադրբեջանն էլմիացնել, նույն պայմանագրի շրջանակներում, Ռուսաստանին...

Թերեւս կարելի էր նամակագրին մեղադրել Ռուսաստանի շահերը Վլադիմիր Պուտինին բացատրելումիամտության համար, սակայն չի կարելի Արցախը պաշտպանել... ուղնուծուծով արցախցի, դեռեւս 60-ական թվականներից Արցախի ազատագրման առաջամարտիկ Զորի Բալայանից:

«Օդում Բուզանդիայի հոտն է սավառնում», քանիցս մեջբերում է Զ. Բալայանն իր նամակում: Փաստորեն նա զգուշացնում է Ռուսաստանին պանթուրքիզմի առավել ծավալման վտանգից եւ պահանջում տերլինել իր պատմական պատասխանատվությանն այս տարածաշրջանի նկատմամբ: Ոչ ավել, ոչ պակաս:Մնացյալը բլեֆ է, հռետորաբանություն եւ անբանություն:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել