Մտքեր իմ բացե´ք դռները գոցված,
Հորդե´ք, հեղեղվե´ք խենթ ու վարարած.
Սրբե´ք ձեր ճամփից աղբն այս
կուտակված
Թող որ զուլալվի ջուրը պղտորված ,
Որ չմնան իղձերս անկատար,
Մտքերս շղթայված ու փակ,
Թղթին հանձնեցի արցունքներն իմ տաք,
Ինձ մնաց դատարկ ցավ ու տառապանք.
Շա՜տ փնտրեցի սրտիս սփոփանք.
Արդարություն, խիղճ ու հավատանք,
Ա´յս է երնկավորիս միակ բաղձանք,
Որ չլինեն երբեք դավեր, անարգանք:
Դերասան են դարձել մարդիկ.
Կյանքն է դարձել դառը խաբկանք
Հանուն շահի ու աթոռի
Կորցրել են դեմք, պատկառանք:
Սիրտս է խռով այս աշխարհից,
Մարդկանց վարքից ծախու, դաժան
Չի տարբերվում մարդը գայլից.
Դիմակներն է միայն բաժան:
ԲՐՅՈՒՍԵԼ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/602146943158018?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել