1. «Տիեզերական հովանոց»


Այս հսկայական չափերի տիեզերագնացի սաղավարտը ստանդարտ հովանոցի կատարելագործված տեսակն է, իհարկե ոչ թե ձևի, այլ գործառույթի տեսանկյունից:   

2. «Բաժակակալ»


Այս հարմարանքը ստեղծվել է այն մարդկանց համար, ովքեր չափազանց հարբած են կամ չափազանց ծույլ իրենց բաժակը սեփական ձեռքերով պահելու համար:

3. Շրթներկը հավասարաչափ քսելու հարմարանք


Եթե անգամ շրթներկ քսելու համար անհրաժեշտ կորդինացիա չունեք, ապա պետք է որ անհանգստանալու շատ ավելի մեծ առիթներ ունենաք:  

4. «Բուրատինո»


Անշուշտ վատ է, որ մենք ողջ ժամանակ խորացած ենք մեր հեռախոսների մեջ, սակայն այս ծիծաղելի սարքի շնորհիվ դուք երբեք ստիպված չեք լինի կտրվել ձեր հեռախոսից:

5. Լուցկիներից օգտվելն ավելի դյուրին է


Իսկ ինչու՞ պարզապես հասարակ կրակայրիչ չգնել:

6. Ցածր գոտով տարօրինակ անդրավարտիք


Եթե անգամ այն ձեր հագով լինի, խորհուրդ չենք տա գնել կամ կրել այն:

7. Ոտքի վրա ուտելու վաֆլիներ


Մտքովս էլ չէր անցնի, որ վաֆլին կարելի է փայտիկի վրա տեղադրել: Սա հրաշալի մտահղացում է թվում, մինչև որ վաֆլիի վրա օշարակ չես ավելացնում:

8. Մի՞թե մենք այսքան ծույլ ենք


Եթե այս նկարը տեսնելով դուք բացականչում եք. «Ես պետք է ունենամ սրանից», ապա ես ձեզ խորհուրդ կտայի շուտափույթ բուժվել:  

9. Իսկ ու՞ր մնաց պարզապես փչելը


Ես միայն մեկ հարց ունեմ: Արդյոք սա անվտա՞նգ է:  

10. Կարագ քսելու «տյուբիկ» 


Այժմ կարող եք կարագ քսել հացին այսպիսի հարմար «տյուբիկով»: Զիլ միտք է, չէ՞:  

11. Սա ստանդարտ պոլարոիդ չէ


12. Տարօրինակ վարսակալ


Նա երբեք չի լսել այս հարմարանքի մասին: Միայն պատկերացրե՛ք մի ռեստորան, որը լի է այս հարմարանքներով:

13. Ես կգերադասեի մեռնել


Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այս տարօրինակ հայտնագործության մեջ պառկելով` դուք անհասանելի կդառնաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել