Esem.am-ը գրում է.

Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստիին ESem.am-ը քանիցս անդրադարձել է: Վերջերս երգչուհին սոցցանցային իր էջերում լուսանկարներ է տեղադրում, որոնցից էլ երևում է, որ սևահեր Անին փոխել է մազերի գույնը:

Այսուհետև շիկահեր երգչուհին ESem.am-ի հետ խոսեց մազերի գույնի կտրուկ փոփոխության, սպասվելիք նորության և ԱՄՆ-ում կայացած «Երգ երգոց» հեռուստածրագրին իր մասնակցության մասին: «Արտաքին այս փոփոխությունն ինձ համար այդքան էլ նորություն չէ: Դեռևս 17-18 տարեկանից շատ տարբեր գույներ եմ ներկել մազերս, իհարկե ոչ աբսուրդի հասնող:) Սիրում եմ հաճախ փոխել տեսքս, այդ պատճառով էլ պարբերաբար փոխում եմ մազերիս գույնն ու կտրվածքը»,- մեզ հետ զրույցում ասաց Անին:

 

 Երգչուհու` այս անգամվա արտաքին փոփոխությունը կապված է  նաև նրա աշխատանքային նորության հետ: «Շուտով Ամերիկայի հայկական հեռուստաընկերություններից մեկով` «Հորիզոն»-ով սկսվելու է իմ հեղինակային հաղորդաշարը, ինչի համար էլ որոշեցի նոր արտաքինով ներկայանալ հեռուստադիտողին: Սա դեռ ամենը չէ, առաջիկայում էլի փոփխություններ կլինեն:)»,-հավելեց երգչուհին, ով առայժմ  չցանկացավ այլ մանրամասներ հաղորդել`խոստանալով առաջինը ESem.am-ին տեղեկացնել, երբ ծրագրերը հստականան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել