1350024232_futbolFootsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականին չհաջողվեց օգտագործել այն չնչին հնարավորությունը, որ կար Իտալիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ: Ինչպես հայտնի է` մեր ֆուտբոլիստներին  2-րդ տեղը գրավելու և անցումային խաղերին մասնակցելու հնարավորություն ստանալու համար հարկ էր առաջին հերթին հաղթել իտալացիներին և ակնկալել, որ խմբի մյուս հանդիպումներում կգրանցվեն մեզ ձեռնտու հաշիվներ: Չստացվեց ոչ մեկը, ոչ մյուսը: Չնայած առաջին պայմանի չիրագործումն արդեն իսկ անիմաստ  էր  դարձնում երկրորդը: Այնուամենայնիվ, իտալացիների հետ հանդիպումից առաջ ստեղծված իրավիճակի շուրջ տրամադրությունները հետաքրքիր ու խոսուն էին: Թերևս մեծամասնությունը հակված էր այն մտքին, որ առաջին պայմանի իրագործումն ավելի իրատեսական է, քան այն, ինչը մեզանից կախված չէր: Եվ սա այն դեպքում, երբ մեր հավաքականը խաղալու էր աշխարհի քառակի չեմպիոնի հետ, այն էլ` նրա հարկի տակ: Եվ մեր թիմից հաղթանակի ակնկալիքը տիեզերական երազանք չէր. մեր հավաքականն ընտրական այս փուլում ապացուցել էր, որ ի վիճակի է արձանագրել  ցանկացած արդյունք. և դրական, և բացական ելքով: Պատահական չէ, որ շատերը մեր հավաքականին պարադոքսալ հավաքական են համարում: Իրոք, ինչ տրամաբանություն կարող է գործել, երբ  թիմը սեփական հարկի տակ  պարտվում է Մալթային,  արտագնա խաղում պարտության մատնում Չեխիային, որին սեփական հարկի տակ զիջել էր 0-3 հաշվով: Նույն կերպ Կոպենհագենում 4 անպատասխան գնդակ է ուղարկում դանիացիների դարպասը, իսկ տանը խաղադաշտից հեռանում գլխիկոր: Եվ հիմնականում մեր հավաքականի ոչ ստանդարտ, առողջ տրամաբանությունից հեռու արդյունքներն այնպիսի խառնաշփոթ էին ստեղծել մեր ենթախմբում, որ միանգամից 4 թիմեր վերջին մրցափուլից առաջ հավակնում էին 2-րդ տեղին, որն, ի դեպ, անցումային խաղերին մասնակցելու երաշխիք չէր հանդիսանում: Առաջ անցնելով նշենք, որ այդպես էլ եղավ, և 2-րդ տեղը գրաված դանիացիները մնացին ձեռնունայն: Անդրադառնալով մեր հավաքականի վերջին խաղին` հարկ է նշել, որ մեր ընտրանին այս անգամ էլ ցուցադրեց իր մեծ ներուժը:

Հանդիպման հենց մեկնարկը ցույց տվեց, որ իտալացիներն ամենևին էլ դիվանագիտության չէին դիմում, երբ հանդիպումից առաջ խոստովանում էին, որ իրենց հեշտ հանդիպում չի սպասվում: Իտալացիներն այնքան էին զգուշանում մեր ֆուտբոլիստներից, որ խաղասկզբում այնպիսի սխալներ էին թույլ տալիս, որ սկսում էիր կասկածել. արդյոք սա աշխարհում պաշտպանությունով լավագույններից մեկը համարվող  Իտալիայի հավաքականն է: Դժվար է հիշել, թե երբ են իտալացիները նման թափթվածությամբ գործել պաշտպանությունում: Ինչևէ, դա իտալացիների խնդիրն էր, իսկ մեր ֆուտբոլիստներին հարկ էր օգտվել  դաշտի տերերի այդ շփոթահար խաղից, ինչն էլ վարպետորեն իրագործեց Յուրա Մովսիսյանը: Միամտություն կլիներ կարծել, որ մրցակիցը կշարունակի պաշտպանությունում խոցելի տեղեր թողնել: Նույն կերպ միամտություն կլիներ հավատալ, որ մեր պաշտպանությունը կշարունակի անթերի գործել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել