Ավարտվեց աշխարհի առաջնության նախընտրական փուլը և ցավոք, իմ երկրի հավաքականը զբաղեցրեց ընդամենը 5-րդ տեղը, չնայած արժանի էր առաջին տեղով հաջորդ տարի մեկնել Բրազիլիա:
Անհաջողությունները սկսվեցին դեռ անցյալ տարի, երբ Բուլղարիայում մեր հավաքականի ու երկրպագուների դեմ ոչ միայն կոպիտ, այլ նաև ստոր ձևով վարվեցին և մեր հավաքականը ոչ միայն առաջին խաղն ավարտեց ինը հոգով ու պարտությամբ, այլ վնասված և որակազրկված առաջատար ֆուտբոլիստներով:
Դրան հետևեցին Մալթայի դեմ մի կերպ տարած հաղթանակն իրենց դաշտում և սեփական հարկի տակ աշխարհի ուժեղագույն հավաքականներից երկուսից` Իտալիայից և Չեխիայից կրած պարտությունները:
Մենք ջախջախեցինք Դանիային իր հարկի տակ և անբացատրելի կերպով պարտվեցինք Մալթային մեր հարկի տակ, մենք կոտրեցինք Չեխիայի պաշտպանությունը, խոցեցինք Պետեր Չեխի դարպասն ու հաղթեցինք Չեխիային և չկարողացանք հաղթել Դանիային մեր հարկի տակ:
Մենք ռևանշի հասանք Բուլղարիայի նկատմամբ արդար և արժանի խաղով ու վերջին խաղում աշխարհի քառակի չեմպիոնի հետ իր դաշտում հավասար ու մի բան էլ ավելի խաղ խաղացինք և դժգոհ մնացինք ոչ ոքի արդյունքից:
Ու այս ամենը մեկ տարվա ընթացքում, ու ամեն օր, ամեն խաղի ժամանակ մի ամբողջ ազգ համախմբվեց, միասին ուրախացավ անհավանական հաղթանակներիից հետո կամ ցավ ապրեց անիմաստ պարտություններից:
Բայց հաղթանակներն ու պարտությունները հիմա այդքան կարևոր չեն, անգամ մեր խմբից դուրս գալն այդքան կարևոր չի,
ոչինչ այդքան կարևոր չի,
որքան այն, որ հիմա մենք ունենք հավաքական, ում խաղով կարող ենք հպարտանալ,
որքան այն, որ ունենք հավաքական, որ կարող է և համախմբում է մի ամբողջ ազգ,
որքան այն, որ մեր երեխաները ձգտում ու երազում են լինել մեր հավաքականի հերոսների նման,
որքան այն, որ մեր համար Իտալիայի հետ ոչ ոքի արդյունքն արդեն գոհացուցիչ չի, անգամ եթե այն գրանցվել է իրենց դաշտում,
որքան այն, որ մեր տոնավաճառներում և սպորտային խանութներում ամենից շատ վաճառվում են Հայաստանի հավաքականի մարզաշապիկներ, քան թե Բարսելոնայի կամ ասենք Բրազիլիայի հավաքականի, և որ մենք այդ մարզաշապիկները հագնում ենք հպարտությամբ,
որքան այն, որ ստադիոններում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ամեն խաղի այնքան շատ են, որ կարելի է ասել գեղեցիկ ստադիոն,
որքան այն, որ Արարատ 73-ը մեր միակ հպարտությունը չի, ասեմ ավելին, Արարատ 73-ին վերաբերվում ենք, որպես փառապանծ անցյալի և ապրում էլ ավելի փառապանծ ներկայով,
որքան այն, որ այնքան որքաններ կան, որ օրերով գրեմ, դեռ կիսատ կլինի...
Այսքանից հետո ինձ մնում է միայն ավելացնել,
Շնորհակալ եմ Ձեզ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԻՉ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ՋԱՆ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.hayrapetyan.96/posts/10151919207758416?comment_id=28469075¬if_t=comment_mention
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել