1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Univision իսպանալեզու հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կվերսկսի ճնշումը Կոնգրեսի վրա, որպեսզի միգրացիոն բարեփոխումներ անցկացնի բյուջեի հարցով փոխզիջման հասնելուց անմիջապես հետո:
«Երբ դա տեղի ունենա, հենց հաջորդ օրը ես ճնշում կգործադրեմ և կպահանջեմ միգրացիոն բարեփոխումների վերաբերյալ քվեարկություն անցկացնել»,- ասել է Օբաման:
Նրա խոսքերով`բարեփոխումները դեռևս չեն ընդունվել միայն ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյների պատճառով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_222653.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել