1in.am-ը գրում է.

Նավթի հայտնաբերված պաշարները մարդկությանը 56 տարի կբավարարեն, գազինը` 55, ածխինը` առնվազն 100: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով World Energy Cuoncil (WEC)-ի ամենամյա զեկույցը:

Նավթի պաշարները 223 մլրդ տոննա են, գազինը`տրիլիոն խ/մ, ածխինը` 891 մլրդ տոննա:

Փորձագետները կարծում են, որ վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումն աշխարհում ավելի թույլ է տեղի ունենում, քան սպասելի էր 20 տարի առաջ: Այժմ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ դրանք կազմում են 5 տոկոս: Էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրն ածուխն է: Դրա մասնաբաժինը 40 տոկոս է: Մասնավորապես, Չինաստանի էներգիայի 79 և ԱՄՆ-ի` 40 տոկոսն արտադրվում է ածխի շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել