Արյուն ու արցունք, մահ է ու սարսափ
Մարդն է դարձել դահիճ անողոք.
Լցվել է համբերության բաժակն ափե -ափ
Կյանքն է տաղտկալի իսկական դժողք
Պատերազմում է աշխարհն ամբողջ.
Մերը մանուկ է ուրացել,
Արյան ծով է մեր շուրջը ողջ,
Մարդկանց սիրտը քար է դարձել.
Հողն է տնքում ու մղկտում.
Անթի՜վ, անհամար դիակներ մատաղ.
Կուրծքը լայն բացած իր ծոցն է առնում,
Իր որդիներին արյունով շաղախ:
Լռե´ք հավիտյան արկեր մահաբեր,
ՈՒ՞մ են ձեռնտու խենթ պատերազմներ.
ՈՒժեղն է քայլում այսօր հաղթական.
Մարդկային կյանքը դարձել է էժան
15-07-2006թ Բրյուսել
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/601409896565056?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել