Pastino.am-ը գրում է
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ:
Մասնավորապես. «Վարդաշեն» ՔԿՀ –ից՝ 3, «Էրեբունի» ՔԿՀ – ից՝ 1, «Սևան» ՔԿՀ –ից՝ 6, «Հրազդան» ՔԿՀ –ից՝ 2 դատապարտյալ:
Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության կայքէջից՝ ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/24868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել