Tert.am-ը գրում է.
Ճարտարապետ Լևոն Իգիթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահին ուղղված բաց նամակի հարցում դեռևս հստակ դիրքորոշում չունի, այնուհետև նշեց, որ ինքը նույնպես կգրեր նման նամակ գերտերության նախագահին, սակայն հստակեցրեց, որ ոչ թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, այլ հենց Վլադիմիր Պուտինին։
«Օբամային հաստատ չէի գրի, իսկ Պուտինին հարգում եմ, որովհետև նա տղամարդ է»,-հայտարարեց Լևոն Իգիթյանը։
Ասուլիսին ներկա Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը միջամտեց.«Թե Պուտինը որքանով է տղամարդ, երևի պետք է կնոջը հարցել»։
Անդրադառնալով արդեն գրված նամակին, Լևոն Իգիթյանը նշեց, թե «Զորիկի հոդվածը կարող է Պուտինին չհասնի, կարող է Պեսկովի մոտ հայտնվի, նա էլ ընդամենը զեկուցի»։
Մի բան ճարտարապետը չի հասկանում, այս նամակը սեփական նախաձեռնությո՞ւն էր, թե պետական որոշում։
«Բոլորը զբաղվում են քաղաքականությամբ, մինչդեռ կա նախագահ, Արտաքին գործերի նախարար ... պետք է հասկանալ՝ մենք ոխերիմ թշնամու հետ գործ ունենք, և նման նամակները համատեղ քննարկումից հետո՞ են լինում, թե ամեն մեկն իր ուզելով։ Այսինքն՝ մի խումբ մարդիկ նախագահի մոտ հավաքվել են ու որոշել, որ պատմական այս պահին պետք է նման մի նամակ, մյուսին ասել՝ դու էլ էս արա։ Թե չէ, մի պաշտոնյան Ստրասբուրգում ինչ մտքով անցնում է հայտարարում է, մի ուրիշը հոդված է գրում, իսկ այդ ամենը մի երկրի արտաքին քաղաքականության կոնտեքստում պետք է լինի»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ