Galatv.am-ը գրում է.

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները քիչ առաջ հանդիպել են հայ ռազմագերի Ադրբեջանում պահվող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին եւ նրանց երկու նամակ են փոխանցել: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Հ. Ինջիղուլյանի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը:

«Մենք նամակ էինք ուղարկել, երեխեն նաեւ նկար էր ուզել, իրանից էլ երկու նամակ ենք ստացել՝ մեկը ինձ ա գրել, մեկը՝ եղբորը»,- ասաց հուզված ու ուրախացած մայրը:

«Կուզե՞ք` մի երկու տող կարդամ, լսեք, դուք էլ ուրախացեք.

«Բարեւ մայրիկ ջան…»,-սկսեց տիկին Գայանեն, հետո մի պահ ընդհատեց ու ասաց. «Էս անգամ շատ ջերմ ա գրած, ոնց երեւում է արդեն, որ Հակոբիս միտքն է, իրա խոսքերն են»,-հետո շարունակեց ընթերցել.

«Մայրի՛կ ջան, ո՞նց ես, ինչպե՞ս են մյուս հարազատներս, ես շատ լավ եմ, իմ մասին շատ մի մտածիր, որոշ ժամանակ անց ամեն ինչ կհարթվի եւ շատ լավ կլինի: Իմ պայմանները լավ են, մի փոքր Ձեզնից եմ մտածում, Ձեր մասին, մյուս հարազատների մասին եմ մտածում, ողջ ու առողջ լինեք, չտխրեք, այս վատ փորձությունը օրերից մի օր կհաղթահարվի: Կարինեին ասեք` թող դասերը լավ սովորի, չբացակայի, նույնն էլ Հարութը՝ թող չկտրվի աշխատանքից: Ցանկանում եմ Ձեզ եւ այն մարդկանց, ովքեր իմ մասին մտածում են, առողջություն եւ երջանկություն: Ձեր որդի Հակոբ...»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել