Դավիթ Հակոբյան. «Վիկինգ» Զորի Բալայանի նամակի միտքը հղացել է Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքումPanorama.am-ը գրում է.

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայտնի հրապարակախոս Զորի Բալայանի նամակին: Վերջինս հայտարարեց, որ նամակում արծարծված Գյուլիստանի պայմանագիրը կենդանացնելու և Արցախը ՌԴ կազմում ընդգրկելու միտքը գողացել է իրենից:

Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ սույն գաղափարը նա արծարծել է դեռևս 2011թ մայիսի 9-ին, այն ժամանակ ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակում:

Ըստ Հակոբյանի, սակայն, եթե Զորի Բալայանը իր նամակում ՌԴ կազմում Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնում է Մոսկվայի հայեցողությանը, ապա նա Ղարաբաղի համար սահմանում է ՌԴ կազմում ներքին քաղաքական սուբյեկտի կարգավիճակ, որը և հնարավորություն կընձեռի «պահպանել 15.000 քռ կմ էթնոմշակութային տարածքը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել