Ժողովուրդ ջան, ազգայնականներ ջան, ես չեմ հավատում, որ աշխարհում կգտնվի իրեն հայ համարող մի մարդ, ով չի երազում, ցանկանում, որ Հայաստանը հզորանա ու ընդլայնի իր տարածքները: Բայց, բայց, բայց... Երբ Հայաստանը գտնվում ա նման խայտառակ վիճակում, երբ համատարած ծաղկում ա կոռուպցիան, երբ տարեցտարի ահագնանում ա արտագաղթը, թալանը, մոնոպոլիան և այլն, իսկ մենք օր ու գիշեր խոսում ենք տարածքներ վերադարձնելու մասին, ապա դա ոչ միայն անլրջություն, այլև ինքնախաբեություն ա: Ես չեմ թերագնահատում ոչ հայի խելքը, ոչ ուժը, ոչ էլ ոգին, բայց չի կարելի անտեսել իրականությունը: Թուրքիայի հետի սահմանը ռուսներն են պահում, Ադրբեջանի պետական, ռազմական բյուջեն արդեն 10-ից ավել անգամ գերազանցում ա մերը, էլ չեմ ասում բնակչության քանակի տարբերությունների մասին: Մի՞թե նորմալ ա Պատմական Հայաստանը վերադարձնելու երազանքով ապրելը, երբ մենք չենք կարողանում զարգացնել ու հզորացնել նույնիսկ ներկայիս Հայաստանն ու ազատագրված Արցախը, երբ մեր ազգի մեծագույն մասը նախընտրում ա բնակվել սեփական երկրի սահմաններից դուրս: Ունենալով բազում լրջագույն կենսական խնդիրներ, մենք առաջին հերթին պետք ա մտածենք հենց այդ խնդիրները լուծելու ու ներկայիս երկիրը զարգացնելու ու հզորացնելու մասին, այլ ոչ թե զբաղվենք ինքնախաբեությամբ ու դա բնութագրելով որպես հայրենասիրություն` փաթաթենք ժողովրդի վզին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10201826394048772?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել