1in.am-ը գրում է.

Հայ հայտնի շոումեն, ռադիո և հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը կսափրի գլուխը, եթե ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր հյուրընկալվելիս հաղթի Իտալիայի ընտրանուն:

«Հենց նոր ուղիղ եթերում խոստացա սափրել գլուխս, եթե մերոնք այսօր հաղթեն Իտալիային»,- Facebook-ի իր էջում գրել է Գլումովը:

Հիշեցնենք, որ այսօր, Երևանի ժամանակով 22:45-ին «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում արտագնա խաղում ուժերն է չափելու Իտալիայի ընտրանու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել