Emedia.am-ը գրում է.

Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի B խմբի վերջին՝ որոշիչ Իտալիա - Հայաստան խաղին ընդառաջ, զրուցեցինք հայտնի մեկնաբանների հետ: Ռուսական հեռուստալիքների հայտնի ու սիրված մեկնաբանները ու փորձագետները eMedia.am-ի հետ կիսվել են Իտալիա-Հայաստան խաղից իրենց ակնկալիքներով:

Մասնավորապես «НТВ-Футбол» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանընշել է, որ մերոնք հնարավորություն ունեն հաղթել: 

- Նոբել, ինչպե՞ս կգնահատես Հայաստանի հավաքականի շանսերը:

- Հայաստանի հավաքականի առջև դրված խնդիրն իրականում շատ բարդ է: Իտալիայի հավաքականը ամուր պաշտպանություն ունի: Որը սակայն անանցանելի չէ:

- Ի՞նչ մարտավարությամբ պետք է խաղա Հայաստանի հավաքականը հաջողության հասնելու համար:

- Հայաստանի միակ հնարավարությունը հակագրոհներիով խաղալն է: Դիրքային գրոհ կազմակերպելով թիմը հեռուն չի գնա: Հայերին կօգնի նաև մրցակցի մոտիվացված չլինելը:

Գեորգի Չեռդանցև - «НТВ-Футбол»-ում Նոբել Առուստամյանի գործընկեր, «90 минут» հաղորդման հեղինակ և վարող, իտալական ֆուտբոլի վաղեմի գիտակ Գեորգի Չերդանցևը ցավով է նշում, որ Հայաստանի հավաքականն իր վերջին խաղն անցկացնելու է Իտալիայում:

- Գեորգի, եթե հաշվի առնենք, որ Իտալիան ամբողջական հիմնական կազմով հանդես չի գալու, Հայաստանի հավաքականը հաղթելու հնարավորություն ունի՞:
- Միայն ափսոսել կարելի է, որ Հայաստանն իր վերջին խաղն անցկացնում է մրցակցի հարկի տակ: Հայաստանի հավաքականն այժմ ունի հիանալի կազմ, հիանալի պոտենցիալ: 

- Ինչպե՞ս են ըստ Ձեզ գործելու թիմերը:
- Իտալիայի ընտրանին սեփական հարկի տակ նախաձեռնությունը չի հանձնի: Գործելու է առաջին համարով: Դա կարծում եմ հնարավարություն է Հայաստանի համար լավ հակագրոհներ ձեռնարկելու համար: 

Օլեգ Պիրոժկով - «НТВ-Футбол» հեռուստաընկերությունում Իտալական ֆուտբոլի մեկ այլ գիտակ սիրահար, մեկնաբան Օլեգ Պիրոժկովն էլ ասել է, որ իրեն միշտ էլ դուր է եկել Հայաստանի ընտրանու խաղը:

- Օլեգ, Ի՞նչն է հատկապես քեզ գրավել Հայաստանի հավաքականում:
- Ամենակարևորն այն է, որ Ձեր ազգային թիմը խաղում է հակագրոհներով ու լայնակի փոխանցումներով: Ճիշտ այնպես, ինչպես խաղում էր Իտալիայի հավաքականը ոչ վաղ անցյալում: Միայն դա հերիք է Հայաստանի հավաքականի հանդեպ անտարբեր չլինելու համար:

- Իսկ Իտալիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի շանսերն ինչպե՞ս կգնահատեք:
- Շատ ծանր հանդիպում է սպասվում: Երևանյան խաղում գրանցվել է 1-3 հաշվով պարտություն, սակայն այդ ժամանակ հայերի մոտ կային կադրային խնդիրներ պաշտպանությունում: Իսկ հիմա կարծես թե ամեն ինչ լավ է:

Նիկոլայ Պետրոսյան - Чемпионат.com կայքի լրատվական ծառայության ղեկավար Նիկոլայ Պետրոսյանը մեզ հետ զրույցում բացահայտեց Իտալիայի ընտրանու թույլ կողմը: 

- Նիկոլայ, ի՞նչը կարող է նպաստել Հայաստանի հաղթանակին: 
- Մենք կարող ենք հաղթել: Շանս Միշտ կա: Իտալիան հիմնական կազմով չի խաղալու: Բայց այնտեղ կա Պիռլո, որը միայնակ կարող է լուծել ամեն ինչ: Բացի դրանից Իտալիան մոտիվացված չի լինելու: Դա մեզ համար կարող է օգտակար լինել:

- Իսկ դուք դիտելու՞ եք հանդիպումը:
- Այո, իհարկե: Թեև ես ապրում եմ Մոսկվայում, բայց իմ արբանյակային փաթեթներում ունեմ հայկական որոշ ալիքներ: Այնպես որ անպայման կհետևեմ խաղին: Հաջողություն Հայաստանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել