Lurer.com-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վստահ է, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթանակ է տանելու նախագահական ընտրությունների առաջին փուլում:
«Ես վստահ եմ 98%-ով, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլ չի լինելու: Մարգվելաշվիլին վստահ հաղթանակ է տանելու առաջին փուլում»,-հայտարարել է Իվանիշվիլին:
Իվանիշվիլին նաև հիշեցրել է, որ մտադիր է լքել իր վարչապետի պաշտոնը և հայտնել է, որ իր տեղը զբաղեցնողի անունը հայտնի կդառնա նախագահական ընտրությունների ավարտից մեկ շաբաթ անց:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=118581&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել