1in.am-ը գրում է.
Երեկ տեղեկացանք, որ Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի ավագ խորհրդական:
Հիշեցնենք, որ իր հրաժարականի դիմումը նախկին մարզպետը հիմնավորել էր հանգստի գնալու անհրաժեշտությամբ: «Անգործ որևէ շաբաթ չեմ եղել, և ժամանակ է եկել, որ ուզում եմ մի երկու տարի էլ ակտիվ հանգիստ անցկացնել իմ համար»,- «Առաջին լրատվական»-ին ասել էր նա:
Երեկ մեր հարցին ի պատասխան, թե փաստորեն, չնայած իր հրաժարականը հիմնավորեց, որ գնում է հանգստի, չի հանգստանում, Բարսեղյանն ասաց. «Չէ, ուղղակի ծանր աշխատանք էր, ավելի ծանր աշխատանք էր, ես 44 տարի պետական տարբեր ոլորտներում աշխատել եմ, ավելի հանգիստ աշխատանքի եմ գնում»:
Դիտարկմանը, թե պատրաստվում է խորհրդականի պաշտոնում հանգստանա՞լ, նախկին մարզպետը պատասխանեց. «Չէ, ինչի՞ հանգստանալ, ժամը 9-ին կգնամ գործի, ժամը 6-ին կգամ տուն: Իսկ էնտեղ ես ժամը 8-ին գնում էի գործի, մինչև ժամը 11-12-ը մնում, աշխատում՚: