Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի Կիրովի շրջանում ահաբեկչություն է կանխվել, որը նախապատրաստվել է անցկացնել քիմիական զենքի վնասազերծման և պահպանման օբյեկտում:

Իրավապահները ձերբակալել են երկու կովկասցիների՝ 19 և 21 տարեկան, ովքեր շրջան ժամանել են Մոսկվայից, հայտնում է rbc.ru-ն: Հաղորդվում է, որ նրանք եղել են վահաբիզմի հետնորդներ: Ձերբակալության ժամանակ նրանք դիմադրություն են ցուցաբերել իրավապահներին:

Քիմիական զենքի վնասազերծման և պահպանման օբյեկտում ահաբեկչությունը կարող էր հանգեցնել հարյուրավոր զոհերի:


Ահաբեկիչները ծրագրել են պայթյուն իրականացնել այդ հատվածում գտնվող լքված տներից մեկում: Նրանք իրենց մոտ են պահել ինքնաշեն պայթուցիկ: Բացի դրանից, նրանց մոտ եղել է ծայրահեղական գրականություն:


Հարուցվել է քրեական գործ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել