«Եռյակը պստիկ է, բայց ճստիկ»Aysor.am-ը գրում է.

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հոկտեմբերի 16-ին կմեկնարկի աշխարհի ծանրամարտի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ) և գերծանրքաշային Հայկ Հակոբյանը: Նշված անունները վկայում են հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի հետօլիմպիական խոսքերի իսկությունը: Լոնդոնի խաղերից հետո մասնագետն ասել է, որ 2013 թ. ինքը մրցումների կուղեկցի հերթափոխի կանգնած տղաներին: Նպատակն այն է, որ հեղինակությունները լիովին ապաքինվեն վնասվածքներից, ու մեր թիմը մարտական կազմով մասնակցի հաջորդ երկու տարիների վարկանշայինի նշանաբանով անցկացվելիք աշխարհի առաջնություններին: Պետք է կարողանալ առնվազն 5-6 ծանրորդներով հանդես գալ «Ռիո-2016»-ի օլիմպիական խաղերում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Լեհաստան վաղը մեկնող մեր եռյակը «պստիկ է, բայց ճստիկ»: Բանն այն է, որ Սմբատը և Հայկը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում արդեն արժանացել են արծաթե մեդալի, իսկ Հայկը դարձել է չորրորդ մրցանակակիր:

1891-ին անցկացված ծանրամարտի աշխարհի անդրանիկ առաջնությանը մասնակցել է վեց երկրի յոթ պատվիրակ: Առաջին անգամ քաշային կարգեր է հաստատվել 1905-ին` 70 կգ, 80 կգ և գերծանր քաշ: Իսկ աշխարհի առաջնությունների պատմությունում բոլորից շատ մեդալներ է նվաճել ԽՍՀՄ հավաքականը (331 ոսկե, 208 արծաթե և 93 բրոնզե):

Վրոցլավյան ստուգատեսը եզրագիծը կհատի հոկտեմբերի 27-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել