Tert.am-ը գրում է.
Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալությունը հրապարակել է եվրոպական քաղաքների օդի աղտոտվածության մասին իր ամենամյա զեկույցը, հայտնում է The New York Times-ը:
Ըստ այդմ` ամենաաղտոտված օդն ունի Բուլղարիան.այնտեղ օդն աղտոտող տարրերը կարող են հանգեցնել մի շարք առողջական խնդիրների` ասթմայից մինչև քաղցկեղ:
Ցուցակի 5 ամենակեղտոտ օդն ունեցող քաղաքներից 4-ը բուլղարական են: Դրանք են Պերնիկը, Պլովդիվը, Պլեվենը, Դոբրիչը: Խիստ աղտոտված է մայրաքաղաք Սոֆիայի օդը. այնտեղ սպիտակ վերնաշապիկը դեղնում է 2 ժամ դրանով զբոսնելուց հետո:
Հաջորդը Լեհաստանի քաղաքներն են` առաջին տասնյակի 6 քաղաքներ, որոնք հաճախ են հայտնվում այս վարկանիշային աղյուսակում: Ցուցակում են հայտնվել նաև Իտալիայի հյուսիսի քաղաքները:
Տասը տարվա կտրվածքով, սակայն, օդի աղտոտումը Եվրոպայում նվազել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ