Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հարցազրույց է տվել Ժնևում, որի ընթացքում անդրադարձել է «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը, նաև՝ հայ-թուրքական հարաբերություններին. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։


Հայաստանի և Կիպրոսի հարցերին անդրադառնալով՝ Դավութօղլուն նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն այժմ ավելի լավ են, քան 10 տարի առաջ։ «Երանի ավելի լավ լինի։ Կիպրոսի հունական հատվածի հետ էլ կցանկանայինք ավելի լավ հարաբերություններ ունենալ։ Սակայն խնդիրը մեզնից չի գալիս։ Հայաստանի հետ 2009թ.-ին արձանագրություններ ստորագրեցինք, սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանը Ադրբեջանի հողերի օկուպացումը շարունակելու որոշում կայացրեց»,-հայտարարել է Դավութօղլուն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել