Սիրելի՛ Երևանցիներ,
Մայրաքաղաք Երևանն արդեն 2795 տարեկան է:
Երկու օր շարունակ մենք ու մեզ հետ նաև համայն աշխարհի հայությունը տոնում էինք մեր ընդհանուր տան, մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրը: Ես շնորհակալանքի իմ խոսքն եմ ուղղում բոլորիդ, բոլոր երևանցիներին, ինչպես նաև, տոնի կապակցությամբ մեր մայրաքաղաք ժամանած բոլոր հյուրերին, բոլոր նրանց, ովքեր տոնական այս օրերին մեզ հետ կիսեցին մեր ուրախությունը, լիարժեք ու լիասիրտ ուրախացան ու դրանով իսկ տոնն ավելի լիարժեք դարձրեցին: Շնորհակալություն եմ հայտնում նաև կազմակերպչական աշխատանքներում ներգրավված բոլոր կազմակերպություններին ու մարդկանց, ովքեր օրեր շարունակ ջանասիրաբար աշխատեցին, որպեսզի մեր տոնը կայանա: Շնորհակալություն նաև բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր սրտացավ մոտեցմամբ իրենց աջակցությունը բերեցին մայրաքաղաքի տոնակատարությանը:
Շարունակենք միասին շենացնել ու գեղեցկացնել մեր քաղաքն ու անենք ամեն ինչ, որպեսզի նրա հաջորդ ծննդյան օրը նորանոր նվաճումներ գրանցենք մեր քաղաքային տնտեսության զարգացման բոլոր բնագավառներում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TaronMargaryan/posts/602088209836962
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել