Ցերեկ ու գիշեր…
Վազք - կյանքի երկարությամբ…
Բացված աչքեր,
հրաշքի սպասում,
գործերի խցկում օրվա ճամպրուկում…
Արևը ետ է քաշվել
աշնան Կարմիր դեղին
ու դարչնագույն գույներից,
ու բզկտված շորեր է կախել
լուսնի թևերից:
Քունքերդ՝ գետեր առանց հուն,
հոսում են առանց ուղղության,
աչքերդ անգիտակ մթություն…
մթություն, որ չունի ոչ սկիզբ
ոչ ավարտ…
Քունդ – մի թուղթ է դատարկ,
երազանքդ՝ մատիտի կոտրված ծայր,
նկարում ես անգույն մի նկար,
մատներովդ դողահար:
Ճանապարհդ՝ մի ամբողջ կյանք
Հարմարվել է ոտքերիդ,
Ճանապարհդ՝ փորձանք,
հետևանք…
Մոռացել ես ցերեկն ու գիշերը
վազում ես վազում
խելագար…
Մրցում են
ցերեկն ու գիշերը,
երազանքները կարոտ են շնչում,
հեռվից ծիկրակում է ավարտը
երազի ծղրիդի ձայներով…
Ս.Ումառ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/542079579198349
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել