Emporium.am-ը գրում է.
Օրեր առաջ Արմենիա հեռուստաընկերությամբ մեկնարկած «Հայաստանի ձայնը 2» նախագիծն արդեն հասցրել է արժանանալ շատ մասնագետների և հեռուստադիտողների դժգոհությանը, որի հիմնական պատճառը ժյուրիի պահվածքն ու որոշ մասնակիցներին նախագծից դուրս թողնելն է:
Վոկալի մասնագետ Աստղիկ Դալլաքյանը նշում է. «Նրանց բերած արգումենտացիան ուղղակի ծիծաղ է առաջացնում, ի՞նչ է նշանակում «երգը սխալ է ընտրված» բա մասնագետը ինչի համար է, լավ ձայնը կարելի է լսել նույնիսկ այն դեպքում, եթե երգիչն անգամ «Չունգա-Չանգա» երգի:
Հայաստանի ձայնը դառնում է Հայաստանի երաժիշտների խայտառակությունը: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ժյուրիի նման վարքագծից հետո մեծ ցանկություն է առաջանում «երաժիշտներ» բառը դնել ընդգծված փակագծերի մեջ:
Արդեն որերորդ անգամն է, որ նրանց ոչ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ նախագծից դուրս են մնում գեղեցիկ ձայնով օժտված, պոֆեսիոնալ երաժիշտները:
Իսկ ինչ մնում է Աստղիկ Մարտիրոսյանի կատարմանը, ապա այնտեղ ակնհայտ լսվում էր և́՛ նրա ձայնի գեղեցկությունը, և́՛ երաժշտական կուլտուրան, և́՛ պրոֆեսիոնալիզմը:
Իհարկե նա կարող էր այնպիսի երգ ընտրել, որտեղ առվելագույնս կցուցադրեր իր մասնագիտական հմտությունները, բայց նույնիսկ այդ երգում պարզ երևում էին նրա կարողությունները ևմասնագետը պարտավոր է լսել անգամ չցուցադրված պոտենցիալը, որն Աստղիկի դեպքում ակնհայտ էր:
Բրավո Աստղիկ քո տաղանդի և ինքնատիրապետման համար, քանի որ նույնիսկ չանցնելու դեպքում հուզմունքը չխանգարեց արժանավայել ներկայացնել հաջորդ երգը»: