Ինդիա Ուոթերս

India Waters

Ինդիա Ուոթերսը Փինք Ֆլոյդ ռոք խմբի երգիչ Ռոջեր Ուոթերսի աղջիկն է: Ինդիան այժմ հաջողակ մոդելային կարիերա է վարում:

  Լոուռեն Հերիս

Lauren Harris

Այս գայթակղիչ աղջիկը Այրն Մեյդեն ռոք խմբի հարվածային գործիքներ նվագող երաժիշտ Սթիվ Հարիսի դուստրն է: Լոուռենը շարունակելով իր հոր ուղին վերջին տարիներին սկսել է երաժշտական իր կարիերան:

 Ֆրենսիս Բին Քոբեյն

Frances Cobain

Դեռ այն ժամանակ, երբ Ֆրանսիսը նոր էր ծնվել, նա բոլորի ուշադրության կենտրոնում էր,քանի որ նրա հայրը` Քուրտ Քոբեյնը, աշխարհի ամենացանկալի ռոք երաժիշտն էր`  Նիրվանա խմբի վոկալիստը, իսկ նրա մայրը` Քորտնի Լովը, երգում էր Հոլ խմբում:
Ֆրենսիսն այժմ զբաղվում է արվեստով ու մոդելավորմամբ: Նա ապրում ու ստեղծագործում է Լոս Անջելոսում:

  Մինկա Քելի

Minka Kelly

Շատերը Մինկա Քելիին ճանաչում են «Չառլիի հրեշտակները» և «Ուրբաթ գիշերվա լույսերը» ֆիլմերից, սակայն քչերը գիտեն, որ այս գեղեցկուհին Աերոսմիթ ռոք խմբի կիթառահար Ռիք Դուֆեյի դուստրն է:

Լիվ Թայլեր

Liv Tyler

Լիվ Թայլերը թերևս ռոք-աստղերի դուստրերից ամենահայտնին է այս ցանկում: Նա Աերոսմիթ խմբի սոլիստ Սթիվեն Թայլերի դուստրն է: Շատերը նրան ճանաչում են «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարից ու «Արմագեդոն» ֆիլմից:

 Էլիզաբեթ Ջագեր

Elizabeth Jagger

Միգուցե շատերը զարմանան տեսնելով որ Ռոուլին Սթունս ծխմբի առաջամարտիկ Միք Ջագերն այսքան գեղեցիկ դուստր ունի: Էլիզաբեթն այժմ հայտնի մոդել է, և նրա գեղեցկությունը ամենևին էլ զարմանալի չէ քանի որ րա մայրը ժամանակի հայտնի մոդել ու դերասանուհի Ջերի Հոլն է:

  Կալիկո Կուպեր

Calico Cooper

Էլիս Կուպեը ոչ միայն երաժիշտ էր, այլև մեկն, ով բեմում իսկական շոու էր պարգևում իր հանդիսատեսին:
Թերևս հայրը նրան ոգեշնչել է իր տաղանդով, քանի որ Կալիկոն այժմ զբաղվում է դերասանական արվեստով:

 Քիմբերլի Սթյուարտ

Kimberly Stewart

Գեղեցկուհի Քիմբերլի Սթյուարտը Ռոդ Սթյուարտի դուստրն է: Նրա այժմ հաջողակ դերասանուհի է:

  Լյուսի Ուոլշ

Lucy Walsh

Լյուսի Ուոլշը Իգլս խմբի կիթառահար Ջո Ուոլշի և Ռինգո Սթարի զարմուհու դուստրն է: Լյուսին դասական երաժշտության դաշնակահարուհի և բալետի պարուհի է: Նա նաև բազմաթիվ բարեգործական աշխատանքներ է կատարում, այդ թվում` դասավանդում ու նվագում է հիվանդանոցներում գտնվող երեխաների համար:

 Լառա Ջոնսոն

Lara Johnston

Դժվար է պատկերացնել, որ այս գեղեցկուհին Դուբի Բրադերս խմբի հիմնադիր Թոմ Ջոնսոնի դուստրնէ: Լառան այժմ երգում է ու երգեր գրում: Նա բեմը կիսել է այնպիսի երաժիշտների հետ ինչխիսիք են Ուիլի Նելսոնը, Հյուի Լյուիսը, Քիս խումբը և այլն: Իսկ 2011թ.ին նա մասնակցել է «American Idol» («Հայ սուպերսթար»-ին համարժեք ամերիկյան երաժշտական մրցույթ):

Բիժու Ֆիլիպս

Bijou Phillips

Դը Մամաս էնդ դը Պապաս խմբի երգիչ Ջոն Ֆիլիպսի դուստրը` Բիժու Ֆիլիպսը, ոչ միայն ուղղակի գեղեցկուհի է, այլ նաև հաջողակ անկախ կին: Նա հայտնի մոդել, դերասանուհի ու նույնիսկ երգչուհի է:

 Էրին Լուկաս

Erin Lucas

Էրին Լուկասը AC/DC խմբի հարվածային գործիքներ նվագող երաժիշտ Կլիֆ Ուիլյամսի դուստրն է: Էրինը հայտնի է ամերիկյան MTV հեռուստաընկերությամբ «Քաղաքը» ռեալիթի-շոուին իր մասնակցությամբ: Այժմ նա հեռուստահաղորդավարուհի է:

 Ալեքսանդրա Ռիչարդս

Alexandra Richards

Ալեքսանդրան Ռոուլին Սթոունզ խմբի կիթառահար Կեթ Ռիչարդսի ու դերասանուհի և մոդել Պեթի Հանսենի դուստրն է: Ալեքսանդրան այժմ հաջողակ մոդել է ու լուսանկարվել է այնպիսի հայտնի ամսագրերի համար ինչպիսիք են «Vogue», «Vanity Fair», «Harpers Bazaar» և «French Playboy»-ը:

  Էվի Լի Րոթ

Avy Lee Roth

Էյվին Դեյվիդ Լի Րոթի դուստրն է, ով այս ցանկի միակ պորնոասղն է:

  Չելսի Թայլեր

Chelsea Tyler

Աերոսմիթ խմբի երգիչ Սթիվեն Թայլերի մյուս գեղեցկուհի դուստրը նույնպես հայտնվել է 20-յակում: Չելսին այժմ հաջողակ մոդել է:

 Լիլի Քոլիս

Lily Collins

Ջենեսիս խմբի հարվածային գործիքներ նվագող երաժիշտ Ֆիլ Քոլինսի դուստրն է: լիլին դերասանուհի և մոդել է ու նկարահանվել է մի շարք ֆիլմերում այդ թվում նաև «90210», «Կույր կողմը» ու «Հայելի, հայելի» ֆիլմում:

 Թեոդորա Ռիչարդս

Theodora Richards

Ռուլին Սթոունզ խմբից ևս մեկ դուստր և նորից Կեյթ Ռիչարդսի դուստրը: Թեոդորա Ռիչարդսն այժմ 27 տարեկան մոդել է, ով հայտնվել է տարբեր ամսագրերի շապիկներին, մասնակցել հագուստների հավաքածուների նորաձևության տարբեր ցուցադրությունների:

 Սոֆի Սայմոնս

Sophie Simmons

Քիսս խմբի անդամ Ջին Սայմոնսի դուստրը իսկական գեղեցկուհի է: Սոֆին Սայմոնսների ընտանեկան զարդերի բիզնեսով է զբաղվում: Նա  նաև ակտիվորեն բարեգործությամբ է զբաղվում:

  Ջորջիա Մեյ Ջագեր

Georgia May Jagger

Միք Ջագերի ևս մեկ գեղեցկուհի դուստր 20-յակում: Ջորջիա Մեյի մայրը մոդել և դերասանուհի Ջերի Հոլն է: Նրա  գեղեցկությունը գրավել է տարբեր հրատարակությունների ուշադրությունը և նրա դիմանկարները հրապարակվել են տարբեր ամսագրերում:

  Քելի Օզբորն

Kelly Osbourne

Քելին Օզի և Շերոն Օզբորնի դուստրն է: Քելի Օզբորնը տառապում էր ավելորդ քաշից ու այժմ նա կարծես թե հաղթահարել է դա: Այժմ քելին նորաձևության դիզայնի բիզնեսով է զբաղվում ու նորաձևության լուսաբանման հեռուստատեսային շոու վարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել