Pastinfo.am-ը գրում է.

Ռուսաստանի Մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինն առաջարկում է, անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում, ԱՊՀ երկրների հետ սահմանել վիզային ռեժիմ:   «Ես վիզային ռեժիմ մտցնելու կողմնակից եմ: Սակայն, զուգահեռ դրան, ես կողմ եմ, որպեսզի մեզ մոտ տևական ժամանակ  ապրող և բարեխիղճ աշխատող մարդիկ, ովքեր ներգրավված չեն կոռուպցիայում և հանցագործություններում, ստանան ապրելու և աշխատելու նորմալ իրավունք»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է Լուկինը:    Ըստ նրա, օրենքները կոպտորեն խախտող անօրինական ներգաղթյալների նկատմամբ պետք է ընդունվեն խիստ միջոցներ:   «Փոքրամասնության նկատմամբ, որը, Աստված գիտի, թե ինչով է զբաղվում, պետք է ընդունվեն որոշակի միջոցներ, այդ թվում՝ նաև վտարումը»,-ասել է Լուկինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել