Panorama.am-ը գրում է.
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հայտարարել է, որ Դանիայի ընտրանու հետ խաղում իր թիմը համապատասխան մենթալիտետ չի դրսևորել և արդյունքում խոցելի է դարձել: Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:
«Մենք վատ խաղացինք երկրորդ խաղակեսի սկզբում, երբ մոտ 20 րոպե միայն պաշտպանության մասին էինք մտածում,- Պրանդելլիի խոսքերը մեջբերել է «Rai Sport»-ը:- Իտալիայի հավաքականը սովոր է խաղը վերցնել իր վերահսկողության տակ, և եթե մենք կորցնում ենք վերահսկողությունը, խոցելի ենք դառնում: Իսկ երբ կրկին սկսեցինք լավ խաղալ, մի քանի գոլային պահ ստեղծեցինք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/sport/2013/10/14/prandelli/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել