1in.am-ը գրում է.

Լոս Անջելեսում ռասիզմի դրսևորման համար քննադատում են ոչ միայն սպիտակամորթ ոստիկաններին, այլև նրանց ծառայողական շներին: Ինչպես պարզվել է՝ 2004 թվականից դիտվում է ոստիկանական շների կողմից կծոտված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թվի զգալի աճ: Նման տվյալներ է պարունակում Ոստիկանության գնահատման հարցերով ռեսուրսային կենտրոնի հատուկ հաշվետվությունը: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:

Համաձայն հետազոտության՝ 2004-2012 թթ. լատինաամերիկացիների շրջանում «շան ագրեսիայից» տուժածների թիվն աճել 1/3-ով: Ավելի շատ են դեպքերը աֆրոամերիկացիների պարագայում: 

Ինչպես հիշեցնում է The Independent-ը, 2004 թվականին Փենսիլվանիայում ծառայությունից հեռացվել էր Դոլֆո անունով գերմանական հովվաշունը, որը սպիտակամորթ թմրավաճառի ձերբակալման պահին հարձակվել էր նրա կողքին հայտնված անմեղ սևամորթ տղայի վրա: Վերջինիս վնասվածքներին հիվանդանոցում 15 կար են դրել:

Ինչ վերաբերում է Լոս Անջելեսի ոստիկանությանը, ապա այն վաղուց է հայտնվել ռասիստական գործողությունների մեղադրանքների կենտրոնում: 1980-ականներին որոշ սպաներ, ըստ շշուկների, իրար միջև սևամորթ երիտասարդներին «շան կեր» են անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել