Գիտեք ինչն ա ցավալին: Բավականին շատ ռուս, ուկրաինացի, բելարուս, մոլոդովացի , կիրգիզ, ղազախ ընկերներ ունեմ: Մի քանի անգամ տարբեր խնդրանքներով դիմել եմ կապված մեր հայերիս հետ (Հայաստան, Արցախ, հակահայկական քարոզչության դեմ առնել, Աուրելիա, Հրաչյա Հարությունյան), միշտ ասել են - "Без проблем, Тигран джан" ու արել են:

Վերջերս էլի մի քանիսին դիմել եմ Երևանի տոնի հետ կապված, էլի առանց տատանվելու շատ գեղեցիկ ու ջերմ ներկայացրել են Երևանը ու Հայաստանը բլոգերում ու իրենց պատկանող կայքերում : 

Նույն խնդրանքով դիմել եմ Մոսկվա ապրող և պոպուլյար երեք հային (հայուհու):
Միայն մեկը սիրով արձագանքեց: Մնացած երկուսը մինչև հիմա իրենց դրել են ռետինե խողովակի տեղ: Դե շարունակեք դնել, ինչ ասեմ:

Աստված ձեզ հետ: Ինչքան էլ փորձեք ռուսին հաճոյանալ , ինչքան էլ փորձեք իրենց նմանվել, ինչ էլ ուզում եք դառեք այնտեղ, դաժե արտգործնախարար, մեկա չուռկա եք մնալու: 

Անհայրենիք չուռկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել