1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 11-ի դրությամբ հանրապետության պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 45.8 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Դրանից 25 հազար տոննան բանջարեղենն է, այդ թվում՝ 16.8 հազարը՝ լոլիկը, 1.9 հազարը՝ սմբուկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: 

Մթերվել է 21 հազար տոննա պտուղ, այդ թվում՝ 13 հազար տոննա ծիրան, 1.5 հազար տոննա դեղձ, 2.2 հազար տոննա խնձոր: Մթերված խաղողը 157.3 հազար տոննա է: Մթերումները դեռևս շարունակվում են:

2013թ. հոկտեմբերի 11-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է շուրջ 43.4 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, որից 23.2 հազար տոննա՝ ծիրան, 3.4 հազար տոննա՝ խաղող, 7.8 հազար տոննա՝ կարտոֆիլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել